Categories
Վերջին լուրեր

ԱՆԱՊԱՅՈՒՄ ՀԱՐԲԱԾ ՀԱՅԸ ՀՐԱՑԱՆՈՎ ՋԱՐԴԵԼ Է ԱՂՋԿԱ ԳԼՈՒԽԸ

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Անապայի մերձակա Ուտրիշ գյուղում։ Հարբած տղամարդկանց խումբը որոշել է խնջույքը շարունակել տիրում։ Գաղափարի հեղինակը Կռիմսկի 39-ամյա բնակիչ Սուրեն Գելոյանն է եղել։

Նա այնքան էր ցանկանում ընկերների մոտ գլուխ գովել կրակելու վարպետությամբ, որ երբ տիրի ադմինիստրատոր Տատյանան հրաժարվել է միացնել հրացանները, տղամարդն ափերից դուրս է եկել։

Կատարվածից հետո աղջիկը ոստիկանություն է դիմել

Աղջիկն իր մերժումը բացատրել է նրանով, որ հարբած վիճակում կրակել չի կարելի։ Փաստարկը Գելոյանին համոզիչ չի թվացել։ Նա սկսել է վիրավորանքներ հնչեցնել Տատյանայի հասցեին, թքել է նրա երեսին և հրացանով խփել է աղջկա գլխին։ Այդ ամենն ընկերների ներկայությամբ, որոնք գրեթե չէին փորձում կանգնեցնել նրան։

Կատարվածից հետո աղջիկը ոստիկանություն է դիմել։ Նրա խոսքով՝ դրանից հետո նրա հետ անմիջապես կապվել է Սուրենի զարմիկը և հորդորել է հետ վերցնել դիմումը։ Սպառնացել է, որ հակառակ դեպքում վատ կլինի։

Սուրեն Գելոյանը մի անգամ արդեն դատապարտվել է փողոցում տղամարդու ծեծի ենթարկելու համար, բայց այն ժամանակ նրա բախտը բերել է՝ Սուրենը համաներմամբ ազատ է արձակվել՝ վճարելով 100 հազար ռուբլի տուգանք։

Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան ©