Categories
Վերջին լուրեր

ՀԱՅՏՆԻ ԹՈՒՐՔ ԻՄԱՄԸ ՔՐԴԵՐԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ՀԱՅԻ ՍԵՐՄ», ՈՎՔԵՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԻՆ

Էրդողանական ազդեցիկ թուրք աստվածաբան և քարոզիչ Ահմեթ Մահմութ Ունլուն (հանրությանը հայտնի է որպես Ջուբբելի Ահմեթ Խոջա) սատարում էր իր ֆյուրերին.., օյ, առաջնորդին:

Նա հայտարարեց, որ Աստված ի աջակցություն թուրքական բանակի կուղարկի հրեշտակների մի բանակ: Ջուբբելին քուրդ մարտիկներին անվանել է աթեիստներ, որոնք դատապարտված են դժոխք գնալու՝ հավելելով, որ նրանք հրեաներին ծառայող հայի սերմ են: Դե, ի վերջո, նա ԱՄՆ-ին մեղադրեց այդ զինյալներին քաղաքացիական անձանց քողի տակ պահելու մեջ:

Մենք չգիտենք, թե ինչպես են հրեշտակները, բայց 70 հուրիներ արդեն անհամբերությամբ սպասում են Էրդողանի քաջ զինվորներին:

Կիսվել