Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

18-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ «ГОЛОС» ՆԱԽԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է «ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ» ԵՐԳԸ ԵՎ ՀԻԱՑՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի կույր լսումներին փուլում ելույթ է ունեցել 18-ամյա Իննա Սայադյանը։ Նա իր կատարումով հիացրել է ժյուրիի 4 անդամներին։ Նրա հետ ելույթ է ունեցել դուդուկահար Հարություն Խաչատրյանը։

Իննան 18 տարեկան է, Վայք քաղաքից, բայց ապրում և սովորում է Մոսկվայում։ Մանկուց սիրել է երգել։ Վերջերս հարազատները նրան խորհուրդ են տվել մասնակցել երաժշտական մրցույթի։ Նա էլ որոշել է հայտ ուղարկել ռուսաստանյան «Голос» նախագծին:

Կույր լսումների փուլում Իննան դուդուկի հնչյունների ներքո կատարել է «Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ» հայկական ժողովրդական երգը։ Նա պայթեցրել է ողջ դահլիճը, բոլորը ցնցված էին կատարումից։ Ժյուրիի բոլոր անդամները շրջվել են և հիացական խոսքեր ուղղել աղջկան։

Ռուսաստանի «Ձայնը» դեռ երկար է հիշելու այդ ելույթը։

Կիսվել