Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

21-ԱՄՅԱ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ 22։50-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել։

 Խցերից մեկում 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում են գտել 21-ամյա կալանավորին։ Նա մեղադրովում էր ավազակության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ։

Խցակիցները և կալանավորի հարազատները տեղեկություն չունեն այն մասին, թե ինչ է նրա վերջինիս հետ տեղի ունեցել վերջին օրերին։ Կատարվածի պատճառները ճշտվում են։ Դեռևս ինքնասպանության դրդապատճառների մասին տեղեկություն հայտնի չէ։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Կիսվել