Այսօր առավոտյան Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը՝ երեխաներ։
Վթարի ենթակվածները նույն ընտանիքի անդամներ են, իսկ դեպքը տեղի է ունեցել դպրոց գնալու ճանապարհին։
Նույն պահին այդ ճանապարհով աշխատանքի գնալիս է եղել ԱԻՆ գնդապետ Արման Խաչատրյանը, ով նկատել է կատարվածն ու շտապել օգնել տուժածներին։
Նա իր մեքենայով երեխաներին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխաներից երկուսը տեղում բուժօգնություն են ստացել և գնացել տուն, իսկ 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:
Պետք է նաև նշենք, որ վրաերթի ենթարկած վարորդը՝ Խարբերդի 40-ամյա բնակիչը, փախուստի չի դիմել․ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք։
Կիսվել