Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

45,8 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելիք «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը։

Ըստ դրա Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը բացատրեց, որ վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Այդ գումարը ծառայելու է առևտրի զարգացմանը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացմանը, բացի այդ ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի ու արդարադատության վրա:

Կիսվել