Վերջին լուրեր

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ «ՎԱՌԵԼ» ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Ադրբեջան
Written by Armlink

Երեկ Երևանում խոշոր հրդեհ էր տեղի ունեցել ԱԺ շենքի հարևանությամբ։ Բանալի բառը՝ «ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ»։

Իսկ գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետև ադրբեջանական և ադրբեջանամետ լրատվական հարթակները չէին զլացել մեկը մյուսի հետևից թեժ վերնագրերով լուրեր հրամցնել՝ «Այրվում է Հայասըանի խորհրդարանը», «Այրվել է ՀՀ ԱԺ շենքի տանիքը» և այլն։

Թեպետ, այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Չէ՞ որ հենց այդպես էլ աշխատում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 80-րդ լեվելի ժուրնալիստիկա։ 👌

Ինչեր ասես, որ չես գրի, միայն թե անցնեն հղմամբ։ Ադրբեջանական և պրոադրբեջանական (Աստված ներեսցե) ԶԼՄ-ները, հավանաբար մեծ ոգևորություն են ապրել սեփական վերնագրերից։

Մյուս կողմից էլ ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն հետ չի ընկնում ադրբեջանցի կոլեգաներից և շարունակում է հաղորդել ՀԱՎԱՍՏԻ լուրեր։

Ճչացող վերնագիր՝ կա։

Կերակուր ադրբեջանական ԶԼՄ-ների համար՝ կա։

Դատարկ տեղում սենսացիա՝ կա։

Easy, easy, real talk!

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ իրական լրագրության մասին․․․ զուգահեռ իրականության լրագրության մասին։

About the author

Armlink