Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱՄԻՇԼԻԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ

Երեկվա օրը, անկասկած, կարելի է ավելացնել Սիրիայի հայ համայնքի համար ամենասարսափելի օրերի ցանկում:

Նախ լուր ստացանք, որ սպանել են Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Հովսեփ Պետոյանին և նրա հորը՝ Տեր-Աբրահամին։ Սպանությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Իսկ հիմա հայտնի դարձավ Հայ Կաթողիկե եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին՝ նույն Ղամիշլիում:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱՄԻՇԼԻԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ

Հաղորդվում է 6 զոհի և 46 վիրավորի մասին: Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան:

Ինչպես հասկանում եք, քրիստոնյաների վրա որսը նոր թափ է առնում…

Կիսվել