Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի և «Դեմք շոուի» տղաների գրած սցենարի հիման վրա ստեղծվել է թեթև հումորային ֆիլմ, որտեղ ռեժիսորը անդրադարձել է հասարակությանը մտահոգող շատ հարցերի։
Ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, որը շատ պրոբլեմատիկ է եղել, սակայն ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի և մեծ ջանքերի շնորհիվ այն ստացվել է։
Պրեմիերայից հետո դերասանները խոսել են ֆիլմի նկարահանման ընթացքի, հումորային դեպքերի մասին։
Կիսվել