Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՆՎԵՐ Է ԳՏԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՐ

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՆՎԵՐ Է ԳՏԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՐ

Դեռ անցած տարի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հետաքրքրվեց հիրավի տիեզերական մի հարցով․ կոկորդիլոսները թռչո՞ւն են, թե՝ սողուն։ Երկար-բարակ մտածելուց հետո, նա ի վերջո հասկացավ, որ կոկորդիլոսների նախնիները փետրավորներ են եղել։

Իր, մեղմ ասած, կասկածելի մտքերով մարզպետը մեծ ռեզոնանս բարձրացրեց Հայաստանում։ Միայն ամենաալարկոտը չէր ծաղրում այս «հայտնագործությունը»։

Քիչ ժամանակ չի անցել, բայց մարդիկ դեռ հիշում են Սարգսյանի փառահեղ հայտնագործությունը։ Ահա և Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյան, որոշեց կատակել օրնիթոլոգ-մարզպետի լեգենդար հայտարարության վրա։

Նոր Օրլեանից նա հոլովակ էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ կադրում երևում է հպարտ մի թռչուն (ինչպես հասկանում եք՝ խոսքը կոկորդիլոսի մասին է), և ստորագրել այն այսպես․ «Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ»։

Լավ է, որ ժամանակի ընթացքում կոկորդիլոսների թևերը վերացել են, այլապես այս թռչունը կարող էր տեսախցիկի կողմ թռչել։

About the author

Armlink