Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐԱՅԻ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԸ 2 ՕՐ ԱՅՐՎՈՒՄ ԷՐ. ՀՐԴԵՀՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է

Խոտածածկ տարածքների և թփուտների հրդեհները, չնայած ցուրտ եղանակին, շարունակում են անհանգստություն պատճառել մեր հրշեջ-փրկարարներին։

 Երեկ հերթական դեպքը գրանցվեց Արագածոտնի մարզում։ Արտաշավան գյուղի մոտ՝ Արայի լեռան լանջին, հրդեհ էր բռնկվել․ հրդեհի մակերեսը կազմում էր 15 հա խոտածածկույթ։

32 փրկարարներն երեկ՝ 18։10-ի սահմաններում, մթության պատճառով աշխատանքները դադարեցրել են։

Այսօր առավոտյան 18 փրկարար ծառայողներին միացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Բարեբախտաբար, շատ արագ Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Կիսվել