Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան: Մանումենտցի Կյաժին՝ Ռոբերտ Աբաջյանին, 2016-ի ապրիլից հետո բոլորը գիտեն։ Կյանքի գնով դիրքը պահած հերոսը քառօրյա պատերազմում անմահացավ՝ սերունդներին թողնելով «այս դիրքը հանձնողի մերը» թևավոր խոսք դարձած արտահայտությունը։

Ընկերասեր, առույգ, աշխատասեր ու անվախ հերոսին բնորոշող հատկանիշներն անվերջ շարունակվում են նրան ճանաչողների շուրթերից, բայց բոլորն ընդգծում են նրա ծայրահեղ հավատարմությունը։ Պատերազմում էլ նա հավատարիմ մնաց, հավատարիմ հայրենիքին ու հայրենիքի պաշտպանի կոչմանը։

Մարտակերտի ուղղությամբ ծավալված թեժ մարտերի ժամանակ վաշտի հրամանատարի զոհվելուց հետո նա իր վրա է վերցրել հրամանատարությունն ու անհավասար կռվում վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել հակառակորդի մոտեցող զինվորներին։

Նրա հիշատակն անմահ է սերունդների սրտերում

Կիսվել