Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐՑԱԽՅԱՆ «ԲԱՐԴԱԿ» ՓԱԲՈՒՄ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՆԵԼ

Օրեր առաջ Հայաստանի ողջ քաղաքական էլիտան Արցախ էր մեկնել՝ մասնակցելու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։

Տոնախմբությունը մեծ շուքով անցավ, դրան ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ։

Բայց ի՞նչ հարսանիք, առանց հետհարսանեկան քեֆ-ուրախության։ Հենց այսպես է մտածել կնոջ հետ Արցախ մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և որոշել է կեսգիշերին մոտ փաբ այցելել։ Այն էլ ինչ փաբ՝ արցախյան «Բարդակ»։

Միրզոյանն ու իր տիկինը որոշել են պարային տրամադրությունը շարունակել «Բարդակ»-ում, բայց փաբի աշխատակիցները չեն աջակցել նրանց ուրախ միտումներին։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են մերժում իր խնդրանքը՝  աշխատակիցները պարզաբանել են, որ օրենքն արգելում է 23։00-ից հետո բարձր երաժշտություն լսել։ 

«Եթե անունը «Բարդակ» է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ»,- իր ֆեյսբուքյան էջում դեպքին արձագանքել է փաբի հիմնադիր Ազատ Ադամյանը:

Արցախում անգամ «Բարդակ»-ում են սկզբունքներն ամեն ինչից վեր:

Կիսվել