Categories
Վերջին լուրեր

ՀԱՐԻՍԱ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ։ ՎԱՔԻՖՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԸ

Հայրենիքը հիշելու ու կարոտն առնելու ամենալավ տարբերակը հայկական ուտեստներ պատրաստելն ու համտեսելն է։

Սա գիտեն նաև Վաքիֆի հայերը։ Այս փոքրիկ գյուղն ամբողջությամբ հայաբնակ է։ Նրանք այն հայերի սերունդներն են, ովքեր Մուսա լեռան մոտակայքում դիմակայեցին 1915 թվականի բռնագաղթին ու մնացին Թուրքիայում։


Ամեն տարի ամռանը նրանք նշում են Սուրբ Աստվածածնի տոնը։ Այստեղ են գալիս հայեր ոչ միայն Թուրքիայի տարբեր քաղաքներից, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից։


Այս տարի ևս հավաքվեցին, հարիսա պատրաստեցին, միասին տոնեցին։

Կիսվել