Categories
Վերջին լուրեր

ՀԱՅ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ՓՐԿԵԼ Է ՍՐՏԻ ԱՐԱՏՈՎ ԾՆՎԱԾ 7 ԱՄՍԱԿԱՆ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔԸ

Անգելինան ծնվել է ընդամենը 7 ամիս առաջ։ Նրա մայրիկի՝ 33-ամյա Մերիի երջանկությանը չափ չկար։ Բայց դեռ ծննդատանը կինն արդեն զգացել է, որ փոքրիկի սիրտն անկանոն է բաբախում։ Նա անմիջապես դիմել է բժիշկներին։

Պարզվել է, որ Անգելինան սրտի բնածին արատ ունի։ Ընտանիքը խուճապի մեջ է հայտնվել․ երեխան շատ փոքր է, ո՞վ կհամաձայնվի վիրահատել նրա սիրտը։

ՀԱՅ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ ՓՐԿԵԼ Է ՍՐՏԻ ԱՐԱՏՈՎ ԾՆՎԱԾ 7 ԱՄՍԱԿԱՆ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔԸ

Բարեբախտաբար, ծանոթները Մերիին խորհուրդ են տվել դիմել «Նորք Մարաշ» ԲԿ-ի վիրաբույժ Գագիկ Հեբոյանին։ Աշխատանքային գործունեության ընթացքում բժիշկը հարյուրից ավել փոքրիկների կյանք է փրկել։ Եվ Անգելինայի ծնողներին էլ նա, իհարկե, չմերժեց։

Վիրահատությունը հաջող է ընթացել, փոքրիկի սրտի հետ արդեն ամեն ինչ կարգին է։ Շուտով Մերին վերջապես տուն կտանի դստերը։

Բժիշկ Հեբոյանն անչափ ուրախ է Անգելինայի համար, իսկ Մերին ասում է, որ անպայման պատմելու է աղջկան՝ նրա սիրտը բաբախում է բժշկի ոսկե ձեռքերի շնորհիվ։