Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ․ ՊԱՊԸ 13-ԱՄՅԱ ԹՈՌԱՆԸ ԳՏԵԼ Է ԲԱԿՈՒՄ ԿԱԽՎԱԾ

Երեկ Գեղարքունիքի մարզում արտասովոր դեպք է տեղի ունեցել․ ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում «Վարդենիս» ԲԿ են տեղափոխել 13-ամյա մի տղայի։ Հիվանդանոցում երեխային օգնություն են ցուցաբերել, կարողացել են փրկել կյանքը։ Իսկ ավելի ուշ ժամի նրան տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ։

Քննության ընթացքում հաջողվել է պարզել, որ այդ նույն օրը երեխայի պապը թոռանը նկատել է բակի երկաթյա աստիճանավանդակի վերնամասում հակի թելից կախված։ Դա նախատեսված է եղել գառը մաշկելու համար։ Պապին հաջողվել է թելը կտրել և թոռանը իջեցնել։ Հենց նա էլ ահազանգել է շատպ-օգնություն։

Այժմ հետաքննություն է գնում պարզելու համար՝ կատարվածը ինքնասպասնություն է, թե դժբախտ դեպք։

Կիսվել