Categories
#ՊԱՏԱՀԱՐ

«ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ ԳՅՈՒՄՐՎԱ ՔՅԱԼԼԱՆ ԻԲՐԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԻՋՈՑ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Հաճախ լսած կլինեք քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների և այն մասին, որ այնտեղ գտնում են տարբեր տեսակի թմրանյութեր կամ այլ արգելված իրեր: Բայց այս դեպքը կզարմացնի ձեզ:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում խուզարկության ժամանակ շատ զարմանալի դեպք է գրանցվել։ Դատապարտյալներից մեկն իր հարազատներից որպես հանձնուկ Քյալլա է ստացել։ Արտասավոր ընտրություն է, բայց դե գուցե կալանավորի սիրտը հենց Քյալլա է ուզել․․․

Բայց այստեղ պարզվել է, որ հարցը բնավ էլ դատապարտյալի գաստրոնոմիկ նախընտրությունները չեն եղել։ Եփած տավարի գլուխն օգտագործվել է իբրև թաքստոց արգելված իրեր տեղափոխելու համար։ Կերակրատեսակի միջից առգրավվել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և թմրանյութի հիշեցնող ճերմակ զանգված։

Արտասավոր այս նվերների վերեբերյալ նախապատրաստվում են նյութեր։ Առգրավվածն զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Կիսվել