Արցախի Հանրապետությունում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում Քաշաթաղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:
Մեքենայի ղեկին եղել
է ՀՀ քաղաքացի 41-ամյա Մանվել Ղրմաջյանը։ Վերջինիս
մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից գլորվել մոտ 9 մետր խորությամբ
ձորը:
Ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 44-ամյա Արմեն Հայրապետյանը ( ՀՀ քաղաքացի) և
33-ամյա Արմեն Ավանեսյանը ( ԱՀ քաղաքացի) տեղում մահացել են:
Կիսվել