Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ

Վերջին օրերին ԶԼՄ-երում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայկական բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայությունների գները։

Ըստ այդ տեղեկությունների` Մոսկվա-Երևան փոխադրումների արժեքը բարձրացել է, ինչի պատճառով գործարանները չեն կարողանում։

Հայաստան ներկրել մի քանի ամիս առաջ պատվիրված ապրանքները։

Բազմաթիվ ներկրողներ, որոնք Ռուսաստանից ապրանք են ներկրում Հայաստան, չունեն հնարավորություն պահպանել անցակետերում այդ ապրանքներն ամիսներով։

Սննդամթերք և գյուղատնտեսական հումք ներկրող գործարարները՝ գնաճի պատճառով արդեն մեծ կորուստներ են կրում։

Իր հերթին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պատճառաբանում է, որ գների տատանումները կապված են հավելյալ ծախսերի հետ, որոնք անհրաժեշտ են գալիք ձմռան ամիսներին։

Կիսվել