Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լորդ Արա Դարզին, ով 2007 թվականից հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի անդամ, ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը և իր վրդովմունքն է հայտնել բրիտանական կառավարության կողմից նման ճանաչման բացակայության կապակցությամբ:

Արա Դարզին հայտնի վիրաբույժ և քաղաքական գործիչ է։ Ծնվել է Բաղդադում՝ Հայոց ցեղասպանությունից տեղահանված հայերի ընտանիքում։

Արա Դարզի

«Որպես առաջին հայը՝ բրիտանական խորհրդարանում, ես ուրախ եմ անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից` ճանաչելու մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ մնում բրիտանական կառավարությունից, ով մերժում է ընդունել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը», – ասում է պրոֆեսոր Արա Դարզին The Guardian-ին ուղղված նամակում: