Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է IBO INTERNATIONAL ՏԻՏՂՈՍԸ

Նոյեմբերի 9-ին գերմանական Համբուրգ քաղաքում անցկացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո։ Միջոցառման եզրահանգումը դարձավ IBO International գոտու համար մարտը՝ ամենաթեթև քաշային կարգում։ Ռինգում էին գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը և ռուսաստանցի Իսլամ Դումանովը։

27-ամյա Իսլամ Դումանովը (10-1) համարվում էր տիտղոսի համար մղվող մենամարտի գլխավոր ֆավորիտը, սակայն Արտյոմը անակնկալ հաղթանակ գրանցեց չափազանց բարդ մենամարտում։ Մենամարտն ընթացավ 10 ռաունդ և դատավորները միաձայն շնորհեցին հաղթանակը հայազգի մարզիկին (97:93, 95:95, 98:92)։

29-ամյա Արտյոմ Հարությունյանը ծնվել է Երևանում, սակայն հիմա ապրում և մարզվում է Համբուրգում, որտեղ և անց էր կացվում մենամարտը։ Արտյոմը հաջողություններ է գրանցել նաև սիրողական մարտերում․ նա 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Դե իսկ 2017 թվականին երիտասարդը մուտք գործեց պրոֆեսիոնալ ռինգ։ Այս պահի դրությամբ նա ունի 8 հաղթանակ, որոնցից հինգը՝ նոկաուտով, և ոչ մի պարտություն։ 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է IBO INTERNATIONAL ՏԻՏՂՈՍԸ

Հուսանք՝ Կլիչկո եղբայրներին հաջողություն բերած քաղաքը կոգեշնչի Արտյոմին գրանցել նորանոր հաղթանակներ։

Կիսվել