Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿՕԳՆԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԳՐԻՊԻՑ

Գրիպի սեզոնը արդեն սկսվել է, և վարակվելու մեծ վտանգ կա։ Առողջապահության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ վարակից փրկող պատվաստանյութերն արդեն երկրում են։ Բայց հայությունը դեռևս վախենում է պատվաստումից։

Որպեսզի ցույց տանք, որ պատվաստումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև անվտանգ, մենք գնացինք և համարձակորեն մեր ձեռքը դեմ տվեցինք ասեղին։

Եվ նաև զրուցել ենք մասնագետների հետ, ովքեր ցրեցին մեր վերջին կասկածներն ու վախերը։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԴԱՐԻԳԱ ՆԱԶԱՐԲԱԵՎԱՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, կառավարության առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային։

 Նրանք միասին նախաճաշել են և այդ ընթացքում քննարկել Նազարբաևայի՝ Երևան պաշտոնական այցի մանրամասները; Իսկ առաջին տիկինը պատմել է իր երկու հիմնադրամների մասին, իսկ վերջում էլ Նազարբաևան Աննա Հակոբյանին նվիրել է ղազախական ազգային հագուստ։

Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և միասին շրջել են կենտրոնով, զրուցել են բուժվող երեխաների և նրանց ծնողների հետ։ Տիկինները փոքրիկներին երաժշտական գործիքներ են նվիրել, իսկ այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը:

Գնալուց առաջ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին:

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՇԱՔԵ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

Շաքարային դիաբետը առողջապահական ոլորտի լուրջ խնդիրներից է։ Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում հիվանդությունը պրոգրեսիվ աճ է գրանցել․ 2 անգամ ավելացել են ՇԴ-ի տարածվածության և մահացության ցուցանիշները։ Շաքարախտ ունեցող հայ մանուկների թիվը 570-ն է։

«ՇԱՔԵ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

Ակնաբույժ Սահակ Դաշյանն այս հիվանդությանն անմիջականորեն բախվեց, երբ նրա երկու երեխաների մոտ հայտնաբերվեց այն։ Ընտանիքը համախմբվեց և հասկացավ՝ դիաբետը հաղթահարելի հիվանդություն է։ Համապատասխան բուժումներից հետո բժ․ Դաշյանի երեխաները սկսեցին ակտիվ կենսակերպով ապրել և «շաքարային դիաբետ» արտահայտությանը վախով չվերաբերվել։

Հենց ի պատիվ իր աղջկա՝ Շաքեի, բժիշկ Դաշյանը 2018 թվականին հիմնեց  «Շաքե» բարեգործական հիմնադրամը։ Այն շատ հայ մանուկների վառ ժպիտներ պարգևեց և հասկացրեց՝ ցանկության դեպքում շաքարային դիաբետը բնականոն կյանքին չի խանգարի։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Վերջերս Սուդանի Նուբա լեռներից վերադարձան մարդասիրական առաքելություն իրականացնող երկու հայ բժիշկները՝ Արմեն Մկրտչյանն ու Արշակ Ղազարյանը։

Նրանք մեկնել էին օգոստոս ամսին՝ «Գթության մայր» հիվանդանոցում «Ավրորա» նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինային փոխարինելու։

Բժիշկները այդ երկուսուկես ամիսների ընթացքում աշխատել են շատ սուղ պայմաններում, բազում դժվարություններ են հաղթահարել, շատ բարդ դեպքերի հետ են առնչվել, բայց նույնքան դժվարությամբ էլ բաժանվել են Նուբայից։

Ինչպես Արմեն Մկրտչյանն է պատմում, այդքան աշխատանքի հետ մեկտեղ հոգնածություն չէին զգում։

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Տեղի բնակիչների հետ կապված միայն լավ հիշողություններ են իրենց հետ բերել․ ասում են, որ ամեն վայրկյան շնորհակալություն էին հայտնում իրենց։ Թոմը ևս հիացած է մեր բժիշկներով և նրանց կատարած աշխատանքով։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱԼԵՊԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅ ԲԺԻՇԿԸ ԾՆՆԴԿԱՆԻ ԵՎ ՆՈՐԱԾՆԻ Է ՓՐԿԵԼ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շարունակում է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնել։

Հենց օրերս էլ Հալեպի զինվորական հոսպիտալում գտնվող հայ բժիշկներից մեկը ծննդկանի և նորածնի կյանքեր է փրկել։

Ինչպես բժիշկն է հաղորդել, կեսարյան հատումը բարեհաջող է ավարտվել, և մայրիկն ու փոքրիկը իրենց շատ լավ են զգում։ Հոսպիտալի ողջ անձնակազմը հիացած էր հայ բժշկի կատարած վիրահատությունով, նրանք իրենց երախտագիտական խոսքերն են ուղղել մեր բժշկին։

Հումանիտար խմբի հայ բժիշկները փետրվարից առ այսօր առողջական տարբեր խնդիրներ ունեցող 6550 քաղաքացու բժշկական օգնություն են ցուցաբերել։

Այդ է պատճառը, որ Սիրիայում միշտ անհամբեր սպասում են հայ բժիշկներին և գրակաբաց ընդունում նրանց։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՇԵՆԳԱՎԻԹ ԲԿ-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԲԱՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՐԿԵԼ ԵՆ 28-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Հոկտեմբերի 27-ին Շենգավիթ ԲԿ-ում արտակարգ իրավիճակ էր․ հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ՝ կտրած-ծակած գործիքի վնասվածքով։ Երիտասարդի մոտ շոկային վիճակ էր, առկա էր ներքին արյունահոսություն, կորցրել էր մոտ 2 լիտր արյուն։ Բժիշկները, ժամանակ չկորցնելով, հիվանդին տեղափոխել էին վիրահատարան և անցել գործի։ Վիրահատության ընթացքում պարզվել էր, որ հիվանդի մոտ առկա էր սրտի և լյարդի վնասում։ Կատարվել էր կրծքավանդակի հատում, երիտասարդին շտապ վիրահատել էին։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը և բարեհաջող ավարտել այդ բարդ վիրահատությունը։

Տղայի վիճակը այժմ բավարար է և նա այսօր պատրաստվում է արդեն դուրս գրվել։

Իսկական հերոսներ են մեր բժիշկները։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԲՈՒՆՏ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Կան չհաստատված տեղեկություններ, որ Հայաստանի առողջապահության նախարարությունում շատ խառը ժամանակներ են:

Ոմանք առաջնորդվում են առաջին հերթին անձնական շահերով:

Ասում են՝ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի հովանու ներքո, ուստի իրեն արտոնություններ է թույլ տալիս։ Եվ մեծ հաշվով  նրանից է կախված աշխատակիցների և տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը:

Փոխնախարարները կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:

Նախարարությունում բունտ է հասունանում։

Կա տեղեկություն, ըստ որի՝ վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում փորձելու են բարձրացնել Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԱՆՑԵԼ Է 5000 ԿԻԼՈՄԵՏՐ ՈՐՊԵՍԶԻ ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Տեո Բուտինոն 27 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։

Երկու ամիս առաջ նա սկսեց իր կյանքի կարևորագույն նախագծերից մեկը։ Սեպտեմբերի 1-ին Տեոն հեծանիվով դուրս եկավ Ֆրանսիայից և ուղևորվեց․․․ Հայաստան՝ իր մոր նախնիների հայրենիք։

63 օր տևած դժվարին ճանապարհից հետո նա վերջապես այստեղ է։ Ճանապարհին ո՛չ վատ եղանակը, ո՛չ հնարավոր վտանգները նրան չխանգարեցին հասնելու իր գլխավոր նպատակին՝ տեսնել Հայաստանը։

Այժմ նա Երևանում է։ Վայելում է քաղաքը։ Տեոյին ամեն ինչ դուր է գալիս։ Անգամ ծնողներն են եկել այստեղ՝ իրենց տղայի հետ բացահայտելու Հայաստանի գաղտնիքները։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

GETTAXI-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՕԳՆԵԼ Է ԿԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԿԱՑԱՐԱՆԻՆ

Այս ամառ «Գաղտնի միլիոնատեր» հեռուստաշոուի անձնակազմը ժամանեց հայտնի անասնաբույժ Կարեն Դալլաքյանի կացարան։

GETTAXI-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՕԳՆԵԼ Է ԿԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԿԱՑԱՐԱՆԻՆ

«Ազգային բլոգեր»-ի անվան տակ Դալլաքյանի մոտ է գնացել GetTaxi- ի սեփականատեր Վլադիմիր Մարինովիչը: Նա երկու օր քայլում և նկարահանում էր «Փրկիր ինձ» կացարանի տարածքը, իբրև թե իր բլոգի համար։ Միևնույն ժամանակ, գործարարը պատշաճ կերպով օգնում էր աշխատողներին կենդանիներին խնամելու հարցում:

GETTAXI-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՕԳՆԵԼ Է ԿԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԿԱՑԱՐԱՆԻՆ

Ծանոթանալով Կարենի կացարանին ՝ Վլադիմիր Մարինովիչը որոշել է օգնել նրան կենդանիներին փրկելու հարցում:

«Նկարահանումների» երկրորդ օրը Վլադիմիրը արդեն կոստյումով և պաշտոնական տեսքով է եկել և 600 հազար ռուբլու վկայական հանձնել Կարեն Դալլաքյանին:

GETTAXI-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՕԳՆԵԼ Է ԿԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԿԱՑԱՐԱՆԻՆ

«Այդ պահին ես ծածկվեցի սառը քրտինքով և աչքերիս արցունքներ հայտնվեցին: Ես բառացիորեն կորցրեցի խոսելու ունակությունս, չէի կարող նույնիսկ շնորհակալություն հայտնել»,- հիշում է Կարեն Դալլաքյանը:

Այս գումարը կուղղվի երկու հիանալի ձագերի ՝ ընձառյուծներ Եվայի և վագրի ձագ Հեկտորի փրկությանը:

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎԱՆԻ ՀԱՅ ԲԺԻՇԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԼԵՆԱ ՄԱԼԻՇԵՎԱՅԻ ԹՈՔ-ՇՈՈՒԻՆ

Նախկին ԽՍՀՄ տարածքում չկա մի մարդ, որ լսած չլինի Ելենա Մալիշևայի հաղորդումների մասին։ Ոմանք դրանք սիրում են, ոմանք՝ ատում, բայց դրանց մասին գիտեն բոլորը։

Եվ այսպես, մեգահայտնի «Жить здорово!» շոուին, կազմակերպիչների հատուկ հրավերքով, այցելել էր Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն Արտաշես Զիլֆյանը։ Թեման՝ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դեպքն էր։

Ձեզնից ամենաշրջահայացները, կարծում ենք, կռահեցին՝ ինչի մասին է խոսքը։
Իսկ ահա մեր բժշկին տեսնելու համար, պետք է մի փոքր համբերենք․ թողարկումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 8-ին։ Սպասում ենք։