Categories
#ԲԱՆԱԿ

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

Այսօր կեսօրին ականի պայթյունից վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող 44-ամյա Լորիս Չոբանյանը:

Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է. անդամահատվել է նրա ոտքը` ծնկից ներքև հատվածից:

Լորիս Չոբանյանն այս պահին տեղափոխվում է մայրաքաղաք:

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

Մովսես Հակոբյան

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ։ Մինչ այդ՝ Մովսես Հակոբյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Վաչագան Ներսեսյան
Կամո Քոչունց

Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը, որոնք ևս այդ պաշտոններին նշանակվել էին հեղափոխությունից հետո։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Կարելի է երկար մտորել հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին՝ մոնիտորների հետևում նստած, սմարթֆոններով սրճարաններում նստած կամ էլ ծովի ափին պառկած։

Բայց իսկական հայրենասիրությունը այնտեղ է՝ խրամատներում ու տանկերում, բեռնատարներում ու ուղղաթիռներում։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Տեսեք, թե որքան անկեղծություն և ոգի կա այս տղաների մեջ։ Այս երգը հնչել է Ղարաբաղի դաշտերում ամենածանր օրերին ու հնչում է առ այսօր։

Տղանե՛ր, քանի դեռ դուք կաք, ոչ մի թշնամի մեզ չի կարող վախեցնել։

Categories
#ԲԱՆԱԿ Վերջին լուրեր

ԿՅԱՆՔԵՐ ՓԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՆ Է

Նրանք փրկում են կյանքեր ամենադժվար իրավիճակներում։ Նրանք թե՛ բժիշկներ են, թե՛ ազգային բանակի կայացման գործում անփոխարինելի անձինք։

Ռազմական բժիշկները ազգի, բանակի և շարքային զին․ ծառայողի կողքին են՝ կոչումով, սրտի թելադրանքով և մասնագիտական գաղտնիքներով։ Որքան կյանքեր են նրանք փրկել և որքան մեծ է նրանց դերակատարությունը բանակի կայացման և զարգացման գործում։

Ռազմական բժիշկները հայրենիքի զինվորների առողջության հիմնական պատասխանատուներն են։ Նրանց անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ է հայ զինվորը ամուր կանգնած սահմանին՝ պատրաստ կռվելու և պաշտպանելու հայրենիքը։

Սիրելի՛ ռազմական բժիշկներ, դուք փրկում եք այն մարդկանց կյանքերը, որոնց շնորհիվ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ։ Շնորհավոր հայ ռազմական բժիշկներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան: Մանումենտցի Կյաժին՝ Ռոբերտ Աբաջյանին, 2016-ի ապրիլից հետո բոլորը գիտեն։ Կյանքի գնով դիրքը պահած հերոսը քառօրյա պատերազմում անմահացավ՝ սերունդներին թողնելով «այս դիրքը հանձնողի մերը» թևավոր խոսք դարձած արտահայտությունը։

Ընկերասեր, առույգ, աշխատասեր ու անվախ հերոսին բնորոշող հատկանիշներն անվերջ շարունակվում են նրան ճանաչողների շուրթերից, բայց բոլորն ընդգծում են նրա ծայրահեղ հավատարմությունը։ Պատերազմում էլ նա հավատարիմ մնաց, հավատարիմ հայրենիքին ու հայրենիքի պաշտպանի կոչմանը։

Մարտակերտի ուղղությամբ ծավալված թեժ մարտերի ժամանակ վաշտի հրամանատարի զոհվելուց հետո նա իր վրա է վերցրել հրամանատարությունն ու անհավասար կռվում վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել հակառակորդի մոտեցող զինվորներին։

Նրա հիշատակն անմահ է սերունդների սրտերում

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զուգահեռաբար ճշտվել է, որ ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վնասվածքով ։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածով ՝ «Ինքնասպանության հասցնելը» ։

Categories
#ԲԱՆԱԿ Վերջին լուրեր

ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿՈՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

Վայոց Ձորի մարզում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած աղմկահարուց միջադեպի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել և մոտ 43 օր գտնվում էր կոմայի մեջ` ծայրահեղ ծանր վիճակում:

Վերջապես փոքր դրական տեղաշարժ է նկատվել. փոխգնդապետը դուրս է եկել կոմայից, չնայած` վիճակը դեռևս կայուն չէ:

Հիշեցնենք, որ այս միջադեպը պատճառ դարձավ մարզպետի հրաժարականի համար. վերջինիս մասնակցությունը միջադեպին կպարզի գործի քննությունը:

Categories
#ԲԱՆԱԿ #ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՐԱ-ԱՐՄՐԵՍԹԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Առաջնությունը անցկացվում է ռումինական Կոնստանցա քաղաքում: Սարգիսը (եթե ինչ-որ մեկը չգիտի, նա Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետն է) հաղթել է Disable Standing men անվանակարգում:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՐԱ-ԱՐՄՐԵՍԹԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

2014 թ-ի ամռանն Արցախում Ստեփանյանը արկի պայթունի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ և զրկվել երեք վերջույթներից: Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ նա վիրավոր ծառայակցին անցկացնում էր ականապատ դաշտով։

Այս տարվա սեպտեմբերին քաջ մարտիկը ստացել է փոխգնդապետի կոչում:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՐԱ-ԱՐՄՐԵՍԹԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Առաջնությունում հրաշալի ելույթ է ունեցել նաև մեկ այլ հայ մարզիկ՝ Սերոբ Աբրահամյանը: Նա էլ դարձել է PIUH 85 անվանակարգում պարա-արմրեսթլինգի աշխարհի չեմպիոն:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՐԱ-ԱՐՄՐԵՍԹԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Categories
#ԲԱՆԱԿ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ՍԱԴՐԱՆՔԻ Է ԳՆԱՑԵԼ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Ոսկեվանի, Բաղանիսի, Ոսկեպարի պաշտպանական դիրքերը։

Գնդակոծությունը Ոսկեվանի դիրքերի ուղղությամբ սկսվել է գիշերվա ժամը 3-ին և շարունակվել մինչև ժամը 05։30։ Ոսկեպարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունը տևել է մինչև առավոտ։ Հայ սահմանապահները պատասխան կրակ են արձակել։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Categories
#ԲԱՆԱԿ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: