Categories
#ԲԱՆԱԿ Վերջին լուրեր

ԿՅԱՆՔԵՐ ՓԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՆ Է

Նրանք փրկում են կյանքեր ամենադժվար իրավիճակներում։ Նրանք թե՛ բժիշկներ են, թե՛ ազգային բանակի կայացման գործում անփոխարինելի անձինք։

Ռազմական բժիշկները ազգի, բանակի և շարքային զին․ ծառայողի կողքին են՝ կոչումով, սրտի թելադրանքով և մասնագիտական գաղտնիքներով։ Որքան կյանքեր են նրանք փրկել և որքան մեծ է նրանց դերակատարությունը բանակի կայացման և զարգացման գործում։

Ռազմական բժիշկները հայրենիքի զինվորների առողջության հիմնական պատասխանատուներն են։ Նրանց անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ է հայ զինվորը ամուր կանգնած սահմանին՝ պատրաստ կռվելու և պաշտպանելու հայրենիքը։

Սիրելի՛ ռազմական բժիշկներ, դուք փրկում եք այն մարդկանց կյանքերը, որոնց շնորհիվ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ։ Շնորհավոր հայ ռազմական բժիշկներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Categories
#ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ԳՈՄԻՑ 12 ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել են Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքին։

Շրջայցի ընթացքում վարչապետին մոտենում էին գյուղացիներն իրենց հուզող ամենատարբեր հարցերով:

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ԳՈՄԻՑ 12 ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

 Գյուղացիներից մեկը վարչապետին մոտեցավ իրեն հուզող խնդրով՝ եղբոր գոմից 12 կով են գողացել։ Վարչապետի և գյուղացու խոսք ու զրույցից հետևյալ ասացվածքը հիշեցինք․ դուռդ փակ պահի՛ր՝ հարևանիդ գող մի ասա։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՏԱՏԻԿԸ և 4 ԹՈՌՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՆՈՐ-ՀԱՃՆՈՒՄ՝ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՎ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

Ցավալի լուր է ստացվել այսօր Նոր-Հաճնից։ Այնտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 5 քաղաքացիների դիեր։

Մահացածները` 77-ամյա Ժաննա Սիմոնյանն և նրա 4 թոռնիկներն են՝
Էդուարդը, Սերինեն, Տիգրանը ու Ժաննան։

Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է գազի կաթսայի անսարքության արդյունքում արտահոսած շմոլ գազը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Իրականացվում են փորձաքննություններ կատարվածի մանրամասները պարզելու համար։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻՑ ԱՂՋԻԿ Է ԸՆԿԵԼ

Գյումրիի Անի թաղամասում մթնոլորտը ծանր է այսօր․ Թաղամասի բնակչուհիներից մեկը՝ 28-ամյա Նելլի Եկմալյանը, կյանքի ու մահու կռիվ է տալիս Գյումրու բժշկական կենտրոնում։

Նրա հետ կատարվածը ցնցել է բոլորին․ աղջիկն ընկել է երրորդ հարկից։ Նելլին հիվանդանոց է տեղափոխվել կոտրվածքներով, շոկային վիճակում։

Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Կատարվածի հանգամանքները պարզվում են, իսկ բժիշկները պայքարում են Նելլի կյանքի համար։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՀԱԼԵՊԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՄԱՐԴ

Մի քանի ժամ առաջ Հալեպի մոտ գտնվող սիրիական Էլ-Բաբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Փողոցում պայթել է մեքենա՝ ըստ երևույթին՝ բեռնված պայթուցիկ նյութերով։

Ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել է  12-18 մարդ։  Ճշտվում է՝ արդյո՞ք զոհերի թվում կան հայեր, թե ոչ։

Հիշեցնենք՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից առաջ Հալեպում ապրում էր շուրջ 60 000 հայ։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան: Մանումենտցի Կյաժին՝ Ռոբերտ Աբաջյանին, 2016-ի ապրիլից հետո բոլորը գիտեն։ Կյանքի գնով դիրքը պահած հերոսը քառօրյա պատերազմում անմահացավ՝ սերունդներին թողնելով «այս դիրքը հանձնողի մերը» թևավոր խոսք դարձած արտահայտությունը։

Ընկերասեր, առույգ, աշխատասեր ու անվախ հերոսին բնորոշող հատկանիշներն անվերջ շարունակվում են նրան ճանաչողների շուրթերից, բայց բոլորն ընդգծում են նրա ծայրահեղ հավատարմությունը։ Պատերազմում էլ նա հավատարիմ մնաց, հավատարիմ հայրենիքին ու հայրենիքի պաշտպանի կոչմանը։

Մարտակերտի ուղղությամբ ծավալված թեժ մարտերի ժամանակ վաշտի հրամանատարի զոհվելուց հետո նա իր վրա է վերցրել հրամանատարությունն ու անհավասար կռվում վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել հակառակորդի մոտեցող զինվորներին։

Նրա հիշատակն անմահ է սերունդների սրտերում

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ММА ՄԱՐՏԻԿ ՀԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄԱՐՏՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՆՈԿԱՈՒՏԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ

Կոլորադոյի նահանգից ММА-ի 31-ամյա հայ մարտիկ Հարութ Պողոսյանը LXF 4 չեմպիոնական մարտում  նոկաուտի է ենթարկել Ջոշուա Ջոնսին։ Հարութը նրան կանվասին է  տապալել արդեն իսկ առաջին ռաունդում։

Հարութ Պողոսյանը LXF 4 չեմպիոնական մարտում  նոկաուտի է ենթարկել Ջոշուա Ջոնսին

Այսուհետ Հարութ Պողոսյանը՝ թեթև քաշային կարգում չեմպիոնը, բավական հայտնի է ԱՄՆ-ում՝ LXF (Lights Out Xtreme Fighting)-ում։ ММА-ում Պողոսյանի ռեկորդը՝ 7 հաղթանակ և 3 պարտություն։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿՕԳՆԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԳՐԻՊԻՑ

Գրիպի սեզոնը արդեն սկսվել է, և վարակվելու մեծ վտանգ կա։ Առողջապահության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ վարակից փրկող պատվաստանյութերն արդեն երկրում են։ Բայց հայությունը դեռևս վախենում է պատվաստումից։

Որպեսզի ցույց տանք, որ պատվաստումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև անվտանգ, մենք գնացինք և համարձակորեն մեր ձեռքը դեմ տվեցինք ասեղին։

Եվ նաև զրուցել ենք մասնագետների հետ, ովքեր ցրեցին մեր վերջին կասկածներն ու վախերը։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԴԱՐԻԳԱ ՆԱԶԱՐԲԱԵՎԱՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, կառավարության առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային։

 Նրանք միասին նախաճաշել են և այդ ընթացքում քննարկել Նազարբաևայի՝ Երևան պաշտոնական այցի մանրամասները; Իսկ առաջին տիկինը պատմել է իր երկու հիմնադրամների մասին, իսկ վերջում էլ Նազարբաևան Աննա Հակոբյանին նվիրել է ղազախական ազգային հագուստ։

Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և միասին շրջել են կենտրոնով, զրուցել են բուժվող երեխաների և նրանց ծնողների հետ։ Տիկինները փոքրիկներին երաժշտական գործիքներ են նվիրել, իսկ այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը:

Գնալուց առաջ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին:

Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՉՈՐՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՆ ԱՆՑԵԼ

Այս օրերին Սամարայում ընթանում է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը։ Կիսաեզրափակիչների բոլոր զույգերն արդեն պարզվել են։ Նրանց թվում, իհարկե, հայեր կան։

Մինչև կիսաեզրափակիչ փուլեր հասել են չորս հայ մարզիկներ։ Նրանց արդեն հաստատ առաջնության մրցանակակիրներ կդառնան։

Էդմոնդ Խուդոյան

23-ամյա Էդմոնդ Խուդոյանը (49 կգ) Չելյաբինսկից հաղթել է Թաթարստանի ներկայացուցիչ Շամիլ Կոտլուբաևին։

Վոլոդյա Մնացականյան

21-ամյա Վոլոդյա Մնացականյանը (49 կգ) Մոսկվայից հաղթել է Անդրեյ Պոտյոմկինին Ուլյանովսկից:

Հովիկ Հովհաննիսյան

27-ամյա Հովիկ Հովհաննիսյանը Խաբարովսկից հաղթել է Վսեվոլոդ Շումկովին Չելյաբիսնկից:

Անատոլի Գրիգորյան

24-ամյա Անատոլի Գրիգորյանը (60 կգ) Կրասնոդարից հաղթել է Չեչնիայի ներկայացուցիչ Ուսման Մահամեդովին:

Կիսաեզրափակչի մարտերը կկայանան նոյեմբերի 15-ին։ Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը ռեյթինգային մրցաշար է, որի եզրափակիչների հաղթողները 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք կբերեն։