Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐՄԱՎԻՐՑԻ ՎԱՆԴԱԼԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ոչ միայն Արմավիրում, այլ նաև սոց․ ցանցերում և ԶԼՄ-ներում օրերս թեժ էին․ այն բանից հետո, երբ տեղական պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը դիտավորյալ ներկել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը՝ դա արդարացնելով  Երկրորդ աշխարհամարտում հայի ոչ միանշանակ դերակատարմամբ։

Երկու երկրներում է ամարձակ գործողությունն արդեն դատապարտվել է ամենաբարձր մակարդակով։ Բայց կա նաև ավելի ցածր մակարդակ․ Ինչպես պարզվեց, Վինոգրադովն այժմ այնքան էլ հանգիստ չի ապրում հայերի հիմնադրած քաղաքում:

«Արդեն մի քանի օր է, ինչ նրանք սպառնում են ինձ ինտերնետով: Գրում են․ «Պետք է ջարդել Վինոգրադովի ոտքերն ու ձեռքերն այն բանի համար, ինչ նա արել է Նժդեհի հուշատախտակի հետ», որ «պետք է պայթցնել Լենինի հուշարձանը», «Նժդեհի դիմանկարը նկարել ուղղափառ եկեղեցու ներսում», «Ծնկի բերել Վինոգրադովին» և այլն։ Չեզոքացրեցի «պատվո պահակի» նմանվող համապատասխան էթնիկ խումբի, որը փորձում էր հետապնդել ինձ։ Քաղաքապետարանի մոտ ամբողջ օրը մեքենա էր կանգնած՝ լցված համապատասխան էթնիկ խմբի ներկայացուցիչներով։ Հետո նույն մեքենան ինձ տուն տարավ»։

Ախ, այո, մոռացանք ասել, որ հայտարարությունը վանդալն արել է ոչ թե տեղական մամուլով, այլ ադրբեջանական ռազմական պորտալով՝ Armiya.az. -ով։ Թվում է՝ տեղականներից ոչ ոք նրան լսել չի ցանկացել․․․

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հանգիստ ապրել չի հաջողվում։ Արդեն որերորդ ամիսն է՝ դեմոկրատները նրանից իմպիչմենտ են պահանջում։

Եվ ահա՝ Թրամփի՝ ոչ մեծաքանակ բաց վկաների շարքում է հայտնվել տխրահռչակ Մարի Յովանովիչը։ Հայատսանում նրան լավ են հիշում։ Երեք տարի (2008-11) ռուսերենին լավ տիրապետող ամերիկուհին այստեղ ԱՄՆ-ի դեսպանն էր, բայց չկարողացավ լեզու գտնել հայերի հետ՝ գլխավոր՝  Ցեղասպանության ճանաչման հարցում։ Նա այդպես էլ չարտասանեց այդ բառը երեք տարիների ընթացքում՝ քողարկվելով «Մեծ Եղեռն» ձևակերպման տակ, և չհմայվելով տեղական մշակույթով, ինչպես դա արել էին շատ դիվանագետներ։

Նրա դիրքորոշումը բազմիցս քննադատվել է Միացյալ Նահանգների հայ համայնքի կողմից, որը չէր վախենում քաղաքական ճնշումներից․ չէ՞ որ Յովանովիչն աշխատավարձ էր ստանում այդ թվում և իրենց վճարած հարկերից։

Ավելի ուշ WikiLeaks-ի միջոցով հայտնի դարձավ  Յովանովիչի գաղտնի զեկույցը․ որում հենց ինքն է սուր քննադատում մեր Սփյուռքին։

Եվ ահա՝ այս ոչ միանշանակ տիկինն այժմ վկայություն է տալիս Թրամփի դեմ՝ մեղադրելով նրան կոռուպցիոն համակարգի համար, որի համար նա արդեն արժանացել է  պատասխան զայթույթի։

Եվ գիտե՞ք, ով բերեց Մարիին որպես իր «աստղային» վկա․ Ադամ Շիֆֆը, ով կոնգրեսում ներկայացնում է Կալիֆորնիայի 28-րդ օկրուգը։ Այո-այո, դա ամենահայկական օկրուգն է Ամերիկայում, որը միացնում է Գլենդելն ու Փոքր Հայաստանը։ Այնպես որ՝  ամերիկահայերի ոչ սիրահարն այժմ արցունքոտ աչքերով պաշտպանում է հենց նրանց իրավունքները:

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍԵՆԱՏՈՐ ԼԻՆԴՍԻ ԳՐԱՀԱՄԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ՓԱՍՏԵՐ

Սենատոր Լենդսի Գրահամն օրերս վետո էր սահմանել հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի վրա։

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍԵՆԱՏՈՐ ԼԻՆԴՍԻ ԳՐԱՀԱՄԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ՓԱՍՏԵՐ

Իսկ այսօր Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հրապարակել է մի շարք փաստեր, որոնք վկայում են Գրահամի և Թուրքիայի միջև տարիներ տևած կապի մասին։

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍԵՆԱՏՈՐ ԼԻՆԴՍԻ ԳՐԱՀԱՄԻ ԵՎ ԹՈՒՐՔ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ՓԱՍՏԵՐ

Դեռ 2016-ին Գրահամին ակտիվ ֆինանսավորվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հորեղբոր որդու՝ Մութլու Հալիլի կողմից։ Հալիլը թուրք լոբբիստ է, ով 2014թ․ հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են։

2016թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաև ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլև իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։

2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաև Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաև Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։

Գրահամին ուղղված հարցերը գնալով շատանում են…

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ը ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Մոտ մեկ ժամ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

Նրանց հիմնական պահանջն Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովին պատժել է։ Վերջերս տեղի հայկական եկեղեցու մոտ անարգել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՝ այն սև ներկով պատելով։

Իր քայլը նա բացատրել էր նրանով, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում հուշատախտակը հանելու համար։

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ը ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Սպասում ենք Կուբանի իշխանությունների արձագանքին:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀՔԾ-Ն ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ

Ինչպես հայտնի է դարձել, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին ձերբակալվել էին։

Պետրոսյաններին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ:

Հիշեցնենք, որ 2003-ից 2017 թվականներին Ալեքսան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունից ԱԺ պատգամավոր է եղել։

Նախնական տվյալներով ՝ կալանավորումը կապված էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ փաստաբանը բողոքարկել է Պետրոսյանին և նրա որդուն կալանավորելու մասին որոշումը, և նրանք շուտով ազատ են արձակվել։

 Պաշտոնական մարմինները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՎՔՆ Է ԱՆՈՒՄ. ՓԱՅԼԱՆԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Էրդողանի կողմից ԱՄն-ում արված սկանդալային հայտարարությանը։

ՆԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՎՔՆ Է ԱՆՈՒՄ. ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այդ հողերում ապրել է հազարավոր տարիներ։ Մշտապես քաղաքակրթություն է ստեղծել այնտեղ, որտեղ ապրել է։ Իսկ Էրդողանն ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում և նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»,- գրել է Փայլանը։

ՆԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՎՔՆ Է ԱՆՈՒՄ. ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, թե հայերը Օսմանյան կայսրությունում գաղթականի պես տեղից տեղ էին տեղափոխվում, որի ժամանակ էլ  պարտադրված գաղթի են ենթարկվել։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

45,8 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելիք «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը։

Ըստ դրա Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը բացատրեց, որ վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

Այդ գումարը ծառայելու է առևտրի զարգացմանը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացմանը, բացի այդ ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի ու արդարադատության վրա:

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԵՆԱՏՈՐ ԳՐԱՀԱՄԸ ՎԵՏՈ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՎՐԱ

Ինչպես և ակնկալվում էր, Էրդողանի այցն ունեցավ իր բացասական հետևանքները հայերի համար։ Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո սենատոր Լինսի Գրահամը վետո կիրառեց Ցեղասպանության ճաչանչման վերաբերյալ բանաձևի նկատմամբ։

Ցավալին այն է, որ Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը։ Եվ այս անգամ դա արվեց ընդդեմ հայերի։

Գրահամը իր քայլը հետևյալ կերպ է բացատրել․ «Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում… Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը»,- հայտարարել է սենատորը: Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար:

ՍԵՆԱՏՈՐ ԳՐԱՀԱՄԸ ՎԵՏՈ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՎՐԱ

Իրավիճակի վրա լույսի շող գցելու համար պարզապես հիշեցնենք, որ տարվա սկզբին Գրահամը Էրդողանի և նրա կնոջ հետ Անկարայում այցելել էր թուրք դաշնակահար Ֆազիլ Սայի համերգը։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ բանաձևի վրա վետո դրած սենատորի մասին։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Բազմաթիվ հակասական քննարկումների պատճառ դարձած այցն արդեն իրականություն է։ Էրդողանը ժամանեց ԱՄՆ։

Ինչպես և ակնկալվում էր նրան դիմավորեցին բողոքի ակցիաներով՝ ցույց տալու, որ նա ցանկալի չէ ԱՄՆ-ում։

Դեռ մի քանի օր առաջ էր խոսվում ցույց կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ պլանավորվեց և իրականություն դարձավ։

Իհարկե հայերն իրենց կարևոր դերակատարությունն ունեն այս ակցիայի կազմակերպման գործում։ «Հայ Դատի» հանձնախումբը, միանալով քրդերին, ասորիներին և այլ էթնիկ խմբերին փորձում են իրենց ձայնը բարձրացնել։

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Հիշեցնենք, որ Էրդողանի վերջին այցը ևս խաղաղ չանցավ: Դեռ ավելին, նրա թիկնապահները հարձակվեցին ցուցարարների հետ, անգամ բախում ունեցան ոստիկանների հետ։ Հուսանք այս անգամ ամեն ինչ ավելի հանգիստ ու խաղաղ կանցնի։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Աննա Վարդապետյանն ազատվել է ԱՆ փոխնախարարի պաշտոնից։

Այդ մասին Աննա Վարդապետյանը գրառում է արել Facebook-ի իր էջում: Նա նշել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։

Պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել այս տարվա ապրիլի 4-ին։