Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԳՈՒԵՐՈ ԵՎ ԴԻԲԱԼԱՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն Ուրուգվայի հետ խաղից հետո լուսանկար են հրապարակել՝ ի աջակցություն հայկական City of Smile ֆոնդի։

Agueron-ev-Dibalan
ԱԳՈՒԵՐՈՎ ԵՎ ԴԻԲԱԼԱՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Սերխիո Ագուերոն, Պաուլո Դիբալան և Լեանդրո Պարադեսը լուսանկարներ են հրապարակել City of Smile գրառմամբ։ Բացի այդ, նրանք Երևան են ուղարկել նրանք Լիոնել Մեսսիի շապիկը, որի վրա եղել են Արգենտինայի հավաքականի բոլոր ֆուտբիստների ստորագրությունները։

ԱԳՈՒԵՐՈՎ ԵՎ ԴԻԲԱԼԱՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Այս ակցիան կազմակերպել են Արգենտինայի հայեր Կարեն Մարգարյանը, Լիլիթ Կարապետյանն «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Լուչիանո Նակիսը։

ԱԳՈՒԵՐՈՎ ԵՎ ԴԻԲԱԼԱՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Այս ակցիայի օգնությամբ City of Smile-ի մասին ավելի շատ մարդ կիմանա, և ֆոնդը կկարողանա օգնել քաղցկեղով հիվանդ ավելի շատ մարդկանց։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱԿԱՌԵԿՈՐԴԸ

Այս գիշեր Պալերմոյում տեղի է ունեցել Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի վերջին հանդիպումը․ միմյանց դեմ խաղացել են Իտալիան ու Հայաստանը։

Այս հանդիպումը հավերժ կմնա պատմության մեջ, քանի որ մեր հավաքականը որոշել էր իսկապես ցնցել ֆուտբոլային աշխարհը։ 1-9՝ սա է մեր հավաքականի հակառեկորդը։ Գլխավոր մեղավորներից մեկն էլ, միանշանակ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱԿԱՌԵԿՈՐԴԸ

Նախկինում ամենախոշոր պարտությունները մերոնք կրել են 1997 թվականին․ 0-7 ընդդեմ Չիլիի ու Վրաստանի։

Բացի այդ, սա Իտալիայի 10-րդ անընդմեջն հաղթանակն էր, ինչը ռեկորդային է «Սկուադրա Աձուրա»-ի համար։

Հարձակման մեջ Հայաստանի հավաքականի վիճակագրությունն այդքան էլ սարսափելի չէ․ Իտալիայի հավաքականի դարպասին ավելի շատ հարված են հասցրել, քան նախորդ խաղում (13 ընդդեմ 7-ի)։ Իսկ առաջնության ընթացքում իտալացիները բաց են թողել 4 գնդակ, որոնցից երկուսը՝ հայերից։ Բայց երեկվա պաշտպանության մասին ավելի լավ է լռել․․․

SofaScore կայքի կազմած ռեյտինգը։ Հանդիպման լավագույն խաղացող՝ Նիկոլո Ձանյոլո, վատագույն՝ Արամ Հայրապետյան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱԿԱՌԵԿՈՐԴԸ

Հայաստանի հավաքականի վերջնական դիրքը J խմբում․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱԿԱՌԵԿՈՐԴԸ
Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԲԵՐԵԼ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹՈՒՄ

Ռուսաստանի թենիսի հավաքականը Դևիսի գավաթի եզրափակչի B խմբում 3։0 հաշվով հաղթել է Խորվաթիայի թիմին։ Մրցաշարն ընդհանում է Իտալիայում։ Ռուսաստանին երկու հաղթանակ է բերել Կարեն Խաչանովը։

Միայնակ խաղում Կարենը հաղթել է Բորնա Չորիչին – 6:7 (4։7) 6:4, 6:4. Իսկ զույգով խաղում Խաչանովը Ռուբլյովի հետ միասին հաղթել է Դոդիգ/Մեկտիչ զույգին 7:6 (7:3), 6:4 հաշվով։

Մրցաշարի շրջանակներում հաջորդ խաղը Ռուսաստանի հավաքականը կանցկացնի իսպանիայի թիմի հետ, նոյեմբերի 19-ին։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հոկեյի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրն ավարտվեց չափազանց արդյունավետ խաղով: Հանդիպել էին առաջնության երկու հետնապահները։

Արդյունքում Խարկովի «Դինամո»-ն պարտվեց «սառցե գայլերին» 6:11 հաշվով։ Բայց առավել հետաքրքիրն այն է, որ վեց տափօղակ այդ խաղում երեք հայ է ուղարկել դարպասը:

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հանդիպման իրական հերոսը՝ «Սառցե գայլերի» հարձակվող Վալերի Մկրտչյանն է։  Նա խաղից ընդամենը մեկ օր առաջ էր տեղափոխվել թիմ ու անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ 

Եվգենի Աբաջյան
Վալերի Մկրտչյան
Միխայիլ Գևորգյան

Իսկ Խարկովի «Դինամո»-ի կազմում աչքի ընկան ուրիշ երկու հայեր։ 18-ամյա Եվգենի Աբաջյանը այդ օրը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ 22-ամյա Միխայիլ Գևորգյանը։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ UNIСEF-Ի ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ Է ԴԱՐՁԵԼ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արդեն պաշտոնապես UNICEF-ի բարի կամքի դեսպան է դարձել։

Ավելի վաղ սոցցանցերում Ալեքսանյանը երեխաների հետ հանդիպումից լուսանկարներ էր հրապարակել։ Փոքրիկներն ուղղակի երջանիկ էին։ Նրանցից շատերը երկար տարիներ երազում էին Արթուրի հետ հանդիպման մասին։

Մարզիկը պատմել է իր անցած ճանապարհի մասին և կիսվել հաջողության հասնելու գաղտնիքներով։

«Սպիտակ արջը» նաև կոչ է արել երեխաներին և երիտասարդներին բարձրաձայնել իրենց կյանքում առկա խնդիրների մասին և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել։

UNICEF-ի բարի կամքի դեսպան է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այժմ երկու մարզիկներն էլ ոգևորելու են Հայաստանի ամենափոքրիկ բնակիչներին։

Categories
#ՍՊՈՐՏ

INTEGRA FC: ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԵՎ ՎԵՐՑՐԵԼ ՆՐԱ ԳՈՏԻՆ

Գերմանիայում կայացավ երկրի մասշտաբով ամենահեղինակավոր մրցաշարի՝ ММА-ի առաջնությունը՝ Integra FC։

Եվ մեր մարտիկը՝ Արմեն Ստեփանյանը, ուղղակի հիացրեց իր անպարտելիությամբ։

Նա հաղթեց Integra FC-ի ներկա չեմպիոնին և վերցրեց նրա գոտին։ Ընդ որում,  հաղթեց ոչ թե սովորական մարտիկին, այլ իր սկզբունքային հակառակորդին՝ ադրբեջանցի Վուգարա Բախշիևին։

Մենամարտը տևեց ընդամենը 5 ռաունդ։ Մրցավարները հաղթանակը միաձայն շնորհեցին հայ մարտիկին։ Այս առճակատման մեջ ֆավորիտ էր համարվում ադրբեջանցի 34-ամյա մարտիկը, բայց երիտասարդ հայ մարտիկը՝ «Հայ առյուծ» մականունով, փառահեղ մենամարտ անցկացրեց և հաղթեց՝ դադարեցնելով քառակի հաղթանակ տոնած Վուգարի հաղթարշավը։ Ադրբեջանցին ստիպված էր հրաժեշտ տալ իր չեմպիոնական գոտուն։

INTEGRA FC: ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԵՎ ՎԵՐՑՐԵԼ ՆՐԱ ԳՈՏԻՆ

Սա 23-ամյա հայի 5-րդ հաղթանակն է ММА-ում՝ 3 պարտության դիմաց։ Հիմա Արմենը պետք է պահպանի տիտղոսը և, հավանաբար, Վուգարի հետ ռեվանշ ունենա։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՈՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ Է ԴԱՐՁԵԼ

Սամարայում ավարտվեց բռնցքամարտի Ռուսաստանի 2019 թվականի առաջնությունը: Մինչև 49 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Էդմոնդ Խուդոյանը Չելյաբինսկից։

Եզրափակչում 23-ամյա Էդմոնդը պետք է հանդիպեր Յակուտիայից Արտիշ Սոյանի հետ: Բայց Արտիշը հրաժարվեց մարտից վնասվածքի պատճառով:

Խուդոյանն առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ ստանալով 500,000 ռուբլի մրցանակ և «Lada Vesta» մեքենա: Եվ ամենակարևորը` Խուդոյանը Ռուսաստանի հավաքականի հետ միասին հանդես կգա 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Անհամբերությամբ ենք սպասում մեր չեմպիոնի նոր հաղթանակներին։

Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՉՈՐՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՆ ԱՆՑԵԼ

Այս օրերին Սամարայում ընթանում է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը։ Կիսաեզրափակիչների բոլոր զույգերն արդեն պարզվել են։ Նրանց թվում, իհարկե, հայեր կան։

Մինչև կիսաեզրափակիչ փուլեր հասել են չորս հայ մարզիկներ։ Նրանց արդեն հաստատ առաջնության մրցանակակիրներ կդառնան։

Էդմոնդ Խուդոյան

23-ամյա Էդմոնդ Խուդոյանը (49 կգ) Չելյաբինսկից հաղթել է Թաթարստանի ներկայացուցիչ Շամիլ Կոտլուբաևին։

Վոլոդյա Մնացականյան

21-ամյա Վոլոդյա Մնացականյանը (49 կգ) Մոսկվայից հաղթել է Անդրեյ Պոտյոմկինին Ուլյանովսկից:

Հովիկ Հովհաննիսյան

27-ամյա Հովիկ Հովհաննիսյանը Խաբարովսկից հաղթել է Վսեվոլոդ Շումկովին Չելյաբիսնկից:

Անատոլի Գրիգորյան

24-ամյա Անատոլի Գրիգորյանը (60 կգ) Կրասնոդարից հաղթել է Չեչնիայի ներկայացուցիչ Ուսման Մահամեդովին:

Կիսաեզրափակչի մարտերը կկայանան նոյեմբերի 15-ին։ Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը ռեյթինգային մրցաշար է, որի եզրափակիչների հաղթողները 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք կբերեն։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ #ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅՏՆԻ Է` ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՄԱՐԶԻԿ ԱՇՈՏ ԲՈԼՅԱՆԻՆ

Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում իսկական քրեական ֆիլմերի տեսարան է ծավալվել։ Ուշ երեկոյան քիլլերը մի քանի ժամ շարունակ իր տան մոտ սպասել է Աշոտ Բոլյանին։

ՀԱՅՏՆԻ Է` ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՄԱՐԶԻԿ ԱՇՈՏ ԲՈԼՅԱՆԻՆ

Այն պահին, երբ թաիլանդական բռնցքամարտի եռակի չեմպիոն Բոլյանը կայանում է իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենան և փակում է դռները, դարանակալում է մարդասպանը և կրակում գլխին։

Վկաներ չեն եղել, այդ իսկ պատճառով Բոլյանի դիակը հայտնաբերել են մի քանի ժամ անց։

Հանցագործության դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԽԱՂԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ U19 ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Երեկ բազմաթիվ ֆուտբոլային հավաքականների համար մեկնարկեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականը զիջեց Թուրքիային։ Ռուսներն էլ այդքան ոչ այդքան հաջող հանդես եկան տնային հանդիպման ժամանակ․ Կոսովոի հետ խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Բայց լավ նորություն էլ կա․ Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում խաղացին հայազգի ֆոիտբոլիստներ Էդգար Սևիկյանը և Ստեփան Հովհաննիսյանը։

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԽԱՂԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ U19 ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ընդ որում, Հովհաննիսյանը բոլոր 90 րոպեներիընթացքում խաղադաշտում է եղել, իսկ Սևիկյանը, ով խաղադաշտ էր մտել 70-րդ րոպեին, դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԽԱՂԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ U19 ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Սևիկյանը խաղում է իսպանական «Լևանտե» ակումբի պատանեկան հավաքականում, իսկ Հովհաննիսյանը՝ «Սպարտակ»-ի։

Դե իսկ «Լոկո»-ի Արտյոմ Գյուրջանը դեռևս վերականգնվում է վնասվածքից։