Categories
Վերջին լուրեր

DETQ. ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՅՍ-ԲԵՆԴԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Backstreet boys-ի, Blue-ի և Օne Direction-ի ժամանակաշրջաններն անցյալում են, բայց ողջ աշխարհում աղջիկների սերը տղաների փոփ-խմբերի հանդեպ հարատև բնույթ է կրում։

Հայ աղջիկները նույնպես բացառություն չեն։ Հատկապես, որ հայկական փոփ-երաժշտության հորիզոնում հրաշալի բոյս-բենդ է հայտնվել, որի տղաները վերջերս են վերադարձել բանակից։

Detq խումբը ստեղծվել է 2015 թվականին։ 3 ընկերներ որոշել են միավորել իրենց գաղափարները՝ մեկը երաժշտություն է գրում, մյուսը՝ տեքստեր, երրորդն էլ այդ ամենը միավորում է և վերջնական տեսք տալիս։

Detq խումբը ստեղծվել է 2015 թվականին։ 3 ընկերներ որոշել են միավորել իրենց գաղափարները՝ մեկը երաժշտություն է գրում, մյուսը՝ տեքստեր, երրորդն էլ այդ ամենը միավորում է և վերջնական տեսք տալիս։

Խմբի անունն անսովոր է։ Նշանակում է «դիտորդներ»։ Տղաները բացատրում են, որ զինվորական դիտորդության մեջ երեք հոգի է լինում, որոնցից յուրաքանչյուրը հսկում է իր տարածքը։ Այդպես էլ տղաները, հանդիսանալով Հայաստանում միակ այսօրինակ խումբը, յուրօրինակ «դիտորդություն» են իրականացնում երաժշտական աշխարհում։

Տղաների երգերն ամեն ինչի մասին են՝ ծառայության, հայրենիքի, մայրիկի, թիթեռների, ճանապարհների ու սիրո։ Մի խոսքով՝ այն ամենի, ինչն այդքան սիրում են աղջիկները։

Հարրի Սթայլզ, կներես, բայց դու պարտվել ես։

Կիսվել