Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐԴԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՅՈՒՀՈՒ ՀԵՏ

Ռուսաստանի վարչապետի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդևի ընկերուհին հայուհի է։ Պարզվում է, որ աղջիկը, ով, շատերի կարծիքով, շուտով էլիտար ընտանիքի անդամը կդառնա, Յանա Գրիգորյանն է։

Ինչպես հայտնի է դարձել, Իլյան ընկերուհուն ծանոթացրել է մոր հետ դեռևս մեկ տարի առաջ: Նրանք երեքով այցելել են «Նոր ալիք-2018» փառատոնը, որտեղ գրավել են լուսանկարիչների ուշադրությունը։

Յանան ազդեցիկ հարազատներ կարծես թե չունի: Մոսկվայում  գրանցված է Օրեխովո-Բորիսովո քաղաքի մի փոքրիկ բնակարանում: Սովորում է Մոսկվայի պետական համալսարանի ասիական և աֆրիկյան երկրների ինստիտուտում: Ակտիվորեն օգտվում է կրթաթոշակից:

Նրա դիպլոմային աշխատանքի թեման է՝ «Կենտրոնական իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայոց լեզվում»: Բացի այդ Յանան մասնակցում է նաև համալսարանի պատերի ներքո անցկացվող հայերեն գրերին նվիրված միջոցառումներին:

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՐԴԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՅՈՒՀՈՒ ՀԵՏ

Հատկանշական է, որ լուսանկարներից մի քանիսում Յանան գրկախառնված է մեծ ԱՐՋԻ հետ: Ակնարկը հասկանալի է։

Կիսվել