Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԵՐԵՎԱՆՈՒՄ 37-ԱՄՅԱ ԿԻՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է 11-ՐԴ ԱՆԳԱՄ

Երևանում 37-ամյա կինը ծննդաբերել է 11-րդ անգամ: Բոլորը հիշում են, որ պետության առջև խնդիր է դրված 2050 թ․ բնակչության թիվը հասցնել մինչև 5 միլիոն մարդ։ Ինչ-որ մեկը գիտի դա և ոչինչ չի անում, իսկ ինչ-որ մեկն աշխատում է ստախանովյան տեմպով։

Շաբաթվա հերոսուհին Կիմա Հակոբյանն է։ Նա որոշել էր չկանգնել կլոր թվի՝ 10-ի վրա։ Եվ հիմա Մարիամը, Մարթան, Մովսեսը, սառան, Էսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը և Ռեբեկան նոր քույր ունեն՝ Լիան։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել «Էրեբունի» ԲԿ-ում։

Հաշիվը հավասար էր, իսկ հիմա՝ 6։5 է՝ հօգուտ աղջիկների։ Ի դեպ՝ քանի որ կա 11 հոգի, արդեն կարելի է ֆուտբոլի թիմի անուն մտածել։

Կիսվել