Categories
Վերջին լուրեր

ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՆՎԱՃԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԸ

Արարատ լեռը բարձրանալը շատերի երազանքն է։ Այս անգամ իրենց երազանքն ի կատար ածեցին մի խումբ լեռնագնացներ։

Ամիսներ տևած պատրաստություններից հետո, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, 12 երկրներից տասնյակ հայեր Հայաստանի դրոշը բարձրացրին Արարատի գագաթին՝ այսպիսով ոգեշնչելով նոր արկածախնդիրների գնալու դեպի իրենց երազանքը։

Արարատը մեր լեռն ա

Լեռնագնացների շարքում էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի 2 աշխատակիցներ․ հայրենադարձներ Շահան Ջեբեջյանը և Նարեկ Ղազարյանը։

Առաջինը ծնվել է Հալեպում։ Որոշելով ապրել և աշխատել հայրենիքում՝ 2012 թվականին ընտանիքի հետ միասին վերադարձել է Հայաստան։ Նրա հոբբին արշավներն ու լեռնագնացությունն է։

Իսկ երկրորդը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվել է 2017-ին։ Մեծանալով Սան Ֆրանցիսկոյում ՝ նա միշտ ներգրավված է եղել հայ համայնքի մեջ, և Արարատը միշտ խորհրդանշական է եղել նրա համար։

Արարատը մեր լեռն ա։

Կիսվել