Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ Է

Ավելի քան 80 գյումրեցի երեխաների համար տանիք հանդիսացող գիշերօթիկ դպրոցը՝ «Թռչունյան տուն»-ը, փակվելու վտանգի տակ է։ Մինչ այժմ բարերարներից հավաքագրված գումարներով երեխաներին պահող հաստատությունը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ 

Ավելի քան 14 տարվա գումարային հավաքագրումն աստիճանաբար նվազել է, ապա՝ զրոյացել։ Վերջերս արդեն երեխաների սննուդը պարտքով են ձեռք բերում։

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ Է

Հաստատությունը գտնվում է Գյումրիում, որտեղ աղետի հետևանքները դեռևս վերացված չեն։ Գիշերօթիկի սաների ընտանիքներն ապրում են վագոն-տնակներում՝ սոցիալապես գերծանր պայմաններում։ Իսկ ամենախոցելին ծնողազուրկ երեխաներն են, որոնց համար «Թռչունյան տուն»-ը միակ կացարանն է, որ ունեն։

Հաստատությունը լուծարելու դեպքում նրանք փաստացի գնալու տեղ չունեն։ Կյանքի դառնություններն արդեն ճաշակած փոքրիկներն ինչքան էլ զարմանալի ուժեղ են, բայց խորը, անբացատրելի ցավով են խոսում դպրոցը փակելու հավանականության մասին՝ աչքերում մի կերպ զսպելով անզորության արցունքները։

Երեխաներին օգնելու համար փոխանցում կարող եք կատարել՝  «Ինեկո» բանկ, հ/հ 2050122012601001

Կիսվել