Categories
#ՄԱՐԶԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳՅՈՒՄՐԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՃԱԳԱՐՆԵՐ, ԲԱԴԵՐ ԵՎ ԹՈՒԹԱԿՆԵՐ

Գյումրիի բնակիչներից մեկից գողացել են ճագարներ, բադեր և թութակներ; Հիշո՞ւմ են այն պատմությունը, թե ինչպես էին սագերը փրկել Հռոմը․ Գիշերը, նկատելով թշնամուն, իրենց կչկչոցով  նրանք ոտքի հանեցին ողջ քաղաքը։

Այսպիսով՝ հաստատ այդ սագերը Գյումրիից չէին, քանի որ այնտեղ կենդանիները հարձակվողներին բոլորովին այլ կերպ են դիմավորում։

Այսպես․ նոյեմբերի 14-ին Գյումրիի Հովսեփյան փողոցի բնակիչ Սամվել Գ․-ի տուն գողեր են ներխուժել։ Քանի որ ցերեկ էր, դժվար չէր լինի նկատել աղմուկը։ Հատկապես, որ Սամվելը մենակ չի ապրում․ նա մի խումբ կենդանիներ ունի։ Բայց․․․ այդ ընտանի կենդանիները ոչ միայն աղմուկ չեն բարձրացրել, այլև թույլ են տվել գողանալ իրենց։

Արդյունքում՝ գողերը տարել են 7 թութակ, 6 բադ և 4 ճագար։ Այժմ ոստիկանությունն ակտիվ փնտրում է հանցագործ կենդանագողերին։

Այ եթե թութակները կարողանային խոսել սեփականատիրոջ ձայնով …

Կիսվել