Հոկեյի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրն ավարտվեց չափազանց արդյունավետ խաղով: Հանդիպել էին առաջնության երկու հետնապահները։
Արդյունքում Խարկովի «Դինամո»-ն պարտվեց «սառցե գայլերին» 6:11 հաշվով։ Բայց առավել հետաքրքիրն այն է, որ վեց տափօղակ այդ խաղում երեք հայ է ուղարկել դարպասը:
Հանդիպման իրական հերոսը՝ «Սառցե գայլերի» հարձակվող Վալերի Մկրտչյանն է։ Նա խաղից ընդամենը մեկ օր առաջ էր տեղափոխվել թիմ ու անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դարձավ։









Իսկ Խարկովի «Դինամո»-ի կազմում աչքի ընկան ուրիշ երկու հայեր։ 18-ամյա Եվգենի Աբաջյանը այդ օրը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ 22-ամյա Միխայիլ Գևորգյանը։
Կիսվել