Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀՀ-ԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ 8 ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՎԵԼԱՆԱ

Հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը:

Նրա խոսքով՝ այս պահին արդեն կան հաստատված ութ նոր ուղղություններ:  Նախատեսվում է նաև, որ մինչև ամառային սեզոնի բացումը դրանց թիվը կլինի տասից ավելի:

ՀՀ-ԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ 8 ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՎԵԼԱՆԱ

 Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից։ «Ryan Air»-ն էլ իր հերթին արդեն հաստատել է չորս ուղղություն, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: Վերջինս առաջիկա հունվարին 2-ական չվերթեր է իրականացնելու գերմանական ու իտալական 2-ական ուղղություններով:

Ի պատասխան Ռևազյանի հայտարարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի։

Իսկապես որ, Հայաստանի երկնքին չվերթների հրավառություն է սպասվում։

Կիսվել