Ավելի քան 1 դար Պոլսում գործող հայկական «Ժամանակ» օրաթերթն իր առանձնահատուկ տեղն ունի ինչպես տեղի և սփյուռքի հայության, այնպես էլ հենց Թուրքիայի կյանքում ու հատկապես մամուլում։
Ամեն ինչ սկսվեց նախորդ դարի սկզբին, երբ Հալեպում ծնված, իսկ հետագայում Պոլսում հաստատված Սարգիս և Միսաք Քոչունյան եղբայրները հիմնեցին «Ժամանակ» պարբերականը։
Independent-ը գրում է, որ «Ժամանակը» դեռ Օսմանյան կայսրությունում հիմնված և մինչ օրս իր գոյությունը շարունակող միակ հայկական թերթն է։
Հատկանշական է, որ օրաթերթի գործունեության 111-րդ տարվա առթիվ օրերս խմբագրություն էր այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ինչը Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, քանի որ կառավարության անդամն առաջին անգամ է այցելում հայերենով լույս տեսնող օրաթերթի խմբագրություն։



Այս պահի դրությամբ «Ժամանակ»-ը ամբողջ հայաշխարհի հնագույն օրաթերթն է, միևնույն ժամանակ Թուրքիայում անընդհատ հրատարակվող օրաթերթերից ամենահինը։