Categories
Վերջին լուրեր

ՄԵԿ ՕՐՈՎ ՍԻՐԵԼԻ ՓՈՂՈՑԻՑ ԿՈՐԱԾ ՋԻՆԱ ՇՆԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջինան փողոցային շուն է, ապրում է Արեշ թաղամասում։ 7-րդ փողոցում բոլորը նրան ճանաչում և սիրում են։ Գեղեցկուհին բակերը, տներն ու մեքենաները հսկում է ցանկացած մարտական շնից լավ, բայց դրա հետ մեկտեղ բնավորությունը մեղմ է ու հանգիստ։ Ի վերջո՝ աղջիկ է։

Ջինան փողոցային շուն է, ապրում է Արեշ թաղամասում

Ջինան շատ է սիրում իր փողոցը։ Երբեք շատ հեռու չի գնում այնտեղից։ Բայց վերջերս նա մեկ օրով ստիպված եղավ կտրվել սիրելի վայրից։ Շանը հոսպիտալ էին տարել ստերջացնելու համար։ Նա վիրահատության էր ենթարկվել, ականջին հատուկ համարով կլիպս էին ամրացրել և կրկին բաց թողել․․․

Արդեն 5 ամիս թափառող շների ստերջացմամբ, պատվաստմամբ և հսկողությամբ զբաղվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ»-ը: Ահա հերթը հասավ նաև Ջինային։

Armlink-ը գնացել է նրա հետքերով և ուսումնասիրել ողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ։

Ինչպես ասում են Հոլիվուդում, նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել