Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎԱՌԵԼԻՔ ԳՈՂԱՑԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ

Մինչ մեր տղաները, իրենց կյանքը վտանգելով, պաշտպանում են պետական սահմանը, թիկունքում որոշ, այսպես ասած, վատ մարդիկ քայլեր են թույլ տալիս, որոնք հարված են հասցնում պետությանը, և ինչ էլ ավելի սարսափելի է, հասարակ զինվորներին։

Ամենացավալին այն է, որ այս քայլն արել է սպան։

Ձերբակալվել է փոխգնդապետ Արմեն Բախշյանը՝ ոչ ավել, ոչ պակաս զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար։ Ուրանալով ազգությունն ու չարաշահելով պաշտոնական դիրքը՝ նա հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9,538,457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ վառելիք․ ընդ որում՝ զիվորական անձեռնմխելի պաշարից։

Ի դեպ՝ պետական դավաճանությունը միայն լրտեսությունը կամ հակառակորդի կողմն անցնելը չէ։

Կիսվել