Categories
#ԱՍՏՂԵՐ Վերջին լուրեր

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Մանկական Եվրատեսիլ 2019-ին Հայաստանը կներկայացնի 13-ամյա Կարինա Իգնատյանը։ Կարինան ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Ազատ ժամանակ  սիրում է դաշնամուր նվագել և թենիս խաղալ։

Րոպեներ առաջ էլ կայացավ նրա Colours Of Your Dream (Երազանքիդ գույները) երգի տեսահոլովակի պրեմիերան։

Վառ գույներ, բարձր տրամադրություն, ռիթմիկ երգ ու  գեղեցիկ տեսահոլովակ:

Մանկական «Եվրատեսիլ 2019»-ը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Այս տարի 19 երկրներ կպայքարեն հաղթողի կոչման համար։

Հուսանք, որ Կարինան ամենահաջողակը կլինի։

Կիսվել