Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ․ ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ

Դեմիրճյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել։

Այրվում են ԱԺ շենքի հարևանությամբ գտնվող Վերահսկիչ պալատի շենքի և հարակից տարածքում գտնվող սեփական տների տանիքները։

Դեպքի վայր են մեկնել 15 մարտական հաշվարկ։

Հրդեհը լայնածավալ է, փրկարարները այս պահին հրդեհը մարելու աշխատանքներ են տանում։ Թե ինչի պատճառով է բռնկվել կրակը, դեռևս հայտնի չէ։

Այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Կիսվել