Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհը շոկային եղավ ամբողջ Հայաստանի համար։ Երկու փրկարարներ, հայտնվելով կրակի շրջափակման մեջ, կյանքի ու մահվան կռիվ էին տվել։ Ցավոք՝ այդ պայքարը խլեց հերոս փրկարարներից մեկի՝ 22-ամյա Սամվել Դևելյանի կյանքը։
Նրա մահը սգում էր ողջ ազգը։ Իսկ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար։
Փրկարարներից մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, ով լուրջ վնասվածքներ էր ստացել հրդեհի ժամանակ, Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել։
Կիսվել