Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԶԵԼԼԻՆ ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԵՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Վերջերս Մարկոսը հայտարարեց ղազախական «Ակտոբե» ակումբը լքելու մասին։ Հիմա էլ 35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին։

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԶԵԼԼԻՆ ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԵՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Թեպետ ֆուտբոլից կտրականապես հրաժարվելու մտադրություն դեռևս չունի։ Այս պահին անհայտ է, խաղալու է Մարկոսը, թե ոչ, բայց հավանաբար տեղափոխվելու է բրազիլական ակումբ։

Պիզզելին լքել է Բրազալիան հեռավոր 2006 թվականին և մինչ օրս խաղացել տարբեր երկրներում՝ Ֆրանսիայից մինչև Սաուդյան Արաբիա։ Պիզզելլիի առաջին եվրոպական ակումբը դարձավ երևանյան «Արարատ»-ը։ Ֆուտբոլիստին փոխարինեց և Հայաստան բերեց Արկադի Անդրեասյանը։

Բրազիլացու առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի ունեցավ 2008 թվականին։ Նա անցկացրել է 68 հանդիպում հօգուտ Հայաստանի, խփել 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանում։

Շնորհակալ ենք քեզ, ամենալա՛վ բրազիլացի հայ․․․

Կիսվել