Categories
Վերջին լուրեր

ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒ ՄՈՒՇԵՂ ԱՆՏՈՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 61 ՏԱՐԵԿԱՆ

Մուշեղ Անտոնյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ Մանկուց երազում էր օդաչու դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնեց Ուկրաինա, սովորեց և վերադարձավ Հայաստան որպես ուղղաթիռի օդաչու։

ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒ ՄՈՒՇԵՂ ԱՆՏՈՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 61 ՏԱՐԵԿԱՆ

Ընկերները պատմում են, որ գերազանց մարդ էր ու բացառիկ հայրենասեր, իր ուրույն թռիչքաոճն ուներ, որն անվանել են «մուշեղական»։

Պատերազմի ժամանակ չէր վախենում թշնամու զբաղեցրած տարածքներով թռչել։ Միշտ վտանգում էր կյանքը, բայց կատարում էր իր առջև դրված խնդիրները։
1991 թ․ հունիսի 14-ին Մուշեղի թռիչքն անավարտ մնաց։

Պատերազմի ժամանակ չէր վախենում թշնամու զբաղեցրած տարածքներով թռչել։ Միշտ վտանգում էր կյանքը, բայց կատարում էր իր առջև դրված խնդիրները։

1991 թ․ հունիսի 14-ին Մուշեղի թռիչքն անավարտ մնաց։ Այդ օրը նա թռչելու էր Աբովյան, որտեղից անհրաժեշտ էր բեռ հասցնել Շահումյան։ Ընկերը պատմում է, որ Մուշեղը մի քիչ լարված էր։ Ուղղաթիռը օդ բարձրանալով հասնում է կենդանաբանական այգի ու բախվում բարձր լարման հոսանքալարին։ Ուղղաթիռը բախվում է էլէկտրասյուներին, վայր ընկնում ու բռնկվում։ Անձնակազմի 3 անդամներն էլ զոհվում են։

Հերոս օդաչուն հիմա հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում։

Կիսվել