Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՈՒԺԵՂ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴՐՍՈՒՄ

Երեկ երեկոյան Մյասնիկյան պողոտայի տներից մեկում ուժեղ հրդեհ էր բռնկվել։

Հաշված վայրկյանների ընթացքում ողջ տունը մոխրի է վերածվել։

57-ամյա կինը, նրա որդիները, ավագ որդու հղի կինն ու 1-ամյա որդին ձմռան նախաշեմին առանց տանիքի են մնացել։ Երբ սկսվել է հրդեհը, երիտասարդ մայրը հազիվ կարողացել է փրկել երեխային, նա մի կերպ փոքրիկին դուրս է բերել այրվող տանից։

Հրդեհը բռնկվել է երկու հարևան տների տանիքներում։ Առաջին տան տանիքի կրակը հնարավոր է եղել հանգցնել, բայց մյուս տան դեպքում հրդեհը կլանել է նաև պատերը։

Հարևանների խոսքով՝ հրդեհներ այստեղ հաճախակի են լինում, բայց դրանց պատճառը ոչ ոք չի հասկանում։ Բարեբախտաբար, ընտանիքի անդամները չեն տուժել։ Այժմ նրանք ակնկալում են, որ այս դժվար պահին բարի մարդիկ նրանց օգնության կիհասնեն։

Կիսվել