Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ «NOUVELLES D’ARMÉNIE» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է տեղի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ, դիմելով «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին, վարչապետն ասել է, որ շատ մտահոգված է այն միջադեպի կապակցությամբ, որ հոկտեմբեր ամսին տեղի է ունեցել ամսագրի խմբագրությունում: Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ հանցագործությունը կբացահայտվի և բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաև բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրություն, որտեղից գողացել են երեք համակարգիչ և մեկ ֆոտոախցիկ: Խմբագրի խոսքով՝ գնային առումով այդ իրերը առանձնապես մեծ արժեք չէին ներկայացնում, բայց պարունակում էին բազմաթիվ գաղտնի և դեռ չհրապարակված նյութեր։

Կիսվել