Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

OPTIMA DEVELOPMENT-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱԼԲԵՐՏ ԽՈՒԴՈՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը փոխել է խարդախության գործով մեղադրվող Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցը: Տղամարդը 2 ամիս կանցկացնի տնային կալանքի տակ։

«2019 թվականի նոյեմբերի 11-ին դատարանը կայացրել է Ա.Խուդոյանի համար տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը՝ սահմանելով տնային կալանքի տակ գտնվելու ժամկետ՝ 02 ամիս, այսինքն ՝ մինչև 2020 թվականի հունվարի 11-ը»,- հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը:

Խուդոյանի փաստաբան Սերգեյ Չիժիկովը մտադիր է հասնել նրան, որ իր պաշտպանյալի վրայից հանվեն բոլոր սահմանափակումները և քրեական գործը կարճվի հանցակազմի բացակայության պատճառով:

Խուդոյանն արդեն եղել է տնային կալանքի տակ, սակայն հուլիսի 8-ին դատարանը մեղադրյալին ուղարկել էր կալանավայր, մինչեւ օգոստոսի 14-ը։  Այնուհետև, ըստ դատարանի նյութերի, քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացվել էր մինչև 2019 թվականի հոկտեմբերի 14-ը։

Խուդոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ ։  Հետաքննության տվյալներով ՝ նա մի ընկերությունից երեք հողամաս է գողացել 2 մլրդ ռուբլի ընդանուր արժողությամբ։

Կիսվել