Այսօր Թուրքիայում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը:
Հայաստանը 1-ին խմբում է Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հետ միասին: Իրենց առաջին խաղում մեր տղաները հանդիպելու են Թուրքիայից իրենց հասակակիցների հետ:



Մեր տղաները փորձելու են սկզբունքային հակառակորդի տրամաբանությունը հասկանալ Միջերկրական ծովի ափին գտնվող Մանավգատ քաղաքում: Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականները նախկինում արդեն հանդիպել էին։ Թուրքերը հաղթել էին 2:1 հաշվով:



Այս մրցակիցը ոչ միայն սկզբունքային է, այլև շատ ուժեղ. վերջին 5 հանդիպումներում թուրք պատանիները պարտվել են ընդամենը 1 անգամ: Իսկ այ հայերը կփորձեն ընդհատել իրենց հինգ անընդմեջ պարտությունների շարքը:
Դե, ուրեմն, առա՛ջ։
Կիսվել