Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ 25,000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ROLEX ԺԱՄԱՑՈՒՅՑ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Նոյեմբերի 8-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանին։

Պատգամավորը միայն երեկ է ոստիկանություն դիմել և հայտնել է, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana ավտոմեքենայի սրահից «Ռոլեքս» ժամացույց են գողացել։ Դրա մոտավոր արժողությունը գնահատվում էմ մոտ 25 հազար դոլար։

Բաքոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իրեն չի պատկանել։ Հարցին, թե ինչու գողության մասին ավելի վաղ չի հայտնել, պատգամավորը պատասխանել է՝ ինքն էլ չի իմացել՝ ինչու չի հայտնել:

Կիսվել