Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊԱՅԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԱԿԻ Է ՎԵՐԱԾԵԼ ՏՈՒՆԸ․ 13-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Բայանդուր և Էսթեր Քեցյանների ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Կարին գյուղում։

Սոցիալապես անապահով ընտանիք են, ապրում են չնչին նպաստով և գյուղատնտեսական միջոցներով։ Նոյեմբերի լույս 15-ի գիշերը տեղի ունեցած ուժգին պայթյունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ նրանց ընտանիքի համար։

Չնայած որդին՝ 13-ամյա Մհերն այժմ գտնվում է Այրվածքաբանական հիվանդանոցում, բայց բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարմնական վնասվածքներն ու պարանոցի այրվածքը Մհերն ստացել է, երբ խոհանոցի թախտին քնած ժամանակ ուժգին պայթյունն ավերակի է վերածել նրանց բնակարանը։ Ընտանիքի հայրը կնոջ, մոր և երկու դուստրերի հետ մնացել են փողոցում։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ տունն ընդհանրապես բնակության ենթակա չէ․ Պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ գազի կաթսայից եղած արտահոսքն է եղել։

Փորձագետներն այս պահին աշխատում են դեպքի վայրում։

Կիսվել