Երևանում անցկացվել է ММА հեղինակավոր Mix Fight 44 մրցաշարը։
Երեկոյի գլխավոր մարտում հայ ու չեչեն մարտիկները պայքարում էին ISKA Intercontinental 72.5kg Kickboxing Title չեմպիոնական տիտղոսի համար։
Միհրան Ենոքյանը մենամարտի էր դուրս եկել «Ախմատ» ակումբից Մաիրբեկ Միդիևի դեմ։ Մարտը դիտարժան ստացվեց։ Միհրանը հենց սկզբից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ու արդեն երկրորդ ռաունդում չեչենցի մարտիկը չկարողացավ շարունակել մարտը։
Կիսվել