Categories
Վերջին լուրեր

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ․ ՏՂԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Հայկ Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարի 29-ին:

Մոր խոսքերով՝ տղան լուրջ տեսողական խնդիրներ ունի՝ -6 աստիճան կարճատեսություն:

Ծնողները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, բայց Հայկն ինքը երբեք չի բողոքել ծառայությունից։

Հարազատներն ու ծանոթները պատմում են, որ Հայկը շատ հանգիստ ու համեստ տղա է, միևնույն ժամանակ՝ ունի կամքի մեծ ուժ։

Այսօր առավոտյան զինվորի ծնողներին զանգահարել են զինկոմիսարիատից։ Նրանց հայտնել են, որ Հայկը վիրավոր է։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է տղան վիրավորվել։

Հայկի հայրն արդեն գնացել է որդու մոտ։

Տղայի վիճակը ծանր է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ բժիշկները սպասում են, որ Հայկի վիճակը կարգավորվի, և նրան ուղղաթիռով տեղափոխեն Երևան։

Կիսվել